Մահացել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է հայտնի ռուս մոդելավորող և դիզայներ Վալենտին Յուդաշկինը։ Նա 59 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը։
«Վալենտին Յուդաշկինը մահացել է, տեղեկությունը հաստատել է նրա կինը»,- եթերում հայտնել է հաղորդավարը։
2021 թվականին Վալենտին Յուդաշկինն առաջին անգամ խոսել էր լուրջ ուռուցքային հիվանդության դեմ պայքարի մասին։ Մոտավորապես հինգ տարի առաջ նորաձևության դիզայների մոտ ախտորոշվել էր երիկամի չարորակ ուռուցք, մետաստազները տարածվել էին արագությամբ։ Դիզայները շարունակել է աշխատել՝ չնայած իր վիճակին։
Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի արվեստի ակադեմիայի արվեստի վաստակավոր գործիչ: