Հայերեն


Դժվար է պատկերացնել, թե ինչպես է խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Ադրբեջանը պարզապես հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ, և այս տեսանկյունից, նոր խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի:

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն  այս մասին ասել է РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նախկին պետնախարարը դժվարանում է պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից։ «Քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար»,- նշել է Վարդանյանը։

Խոսելով կարգավորման մոսկովյան և վաշինգտոնյան տարբերակների մասին՝ Վարդանյանն ընդգծել է, թե բոլոր այդ փաստաթղթերն անիմաստ են, եթե գետնի վրա չկա իրական հիմք։ «Մենք շատ լավ հիշում ենք Անգլիայի վարչապետի հայտնի արտահայտությունը, որը նա արեց Գերմանիայի հետ՝ Մյունխենից բերված պայմանագրի դեպքում՝ ասելով, թե «Ես խաղաղություն եմ ձեզ բերել»։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Այդ պատճառով, գիտեք, յուրաքանչյուր բանակցություն իմաստ ունի այն ժամանակ, երբ գործնականում կան հիմքեր, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Երկրորդը՝ ես կրկնում եմ, որ չի կարելի ստիպելով, սպառնալով, այդ թվում և էթնիկ զտման սպառնալիքով, թե՝ ով համաձայն չէ, այստեղ չի կարող ապրել, հասնել խաղաղության մի տարածաշրջանում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և եկել է մի սերունդ, որն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Ադրբեջանը, որովհետև նրանց հետ երբեք շփում չի եղել։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե նրանք ինչպիսի կերպար են ստեղծում Արցախում՝ կիրառելով այսպիսի հռետորաբանություն և անելով այդպիսի քայլեր։ Այդ պատճառով պետք է ասեմ, որ զարմացած եմ Ադրբեջանի ոչ գրագետ քայլերից, որն իսկապես խաղաղության ինչ-որ օրակարգ առաջարկելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը՝ այն դարձնելով ավելի պայթյունավտանգ»,- նշել է նախկին պետնախարարը։

Նրա խոսքով, պետք է վերադառնալ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությանը, որտեղ բոլոր գործառույթները հստակ արմրագրված են։ Ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն իրենց գործառույթները։ Եթե փաստաթղթերի կամ այլնի ստուգման տեխնիկական հարցեր կան, ռուս խաղաղապահները պետք է եզրահանգումներ անեն և ինչ-որ գործընթացներ փոփոխեն, բայց այդ ամենը պետք է արվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում։ 

Մկրտիչ Պողոսյան

Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենադիտված