«Սատանի կամուրջ» կոչվող տարածքում ավտոմեքենան 50 մետրից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 3-ին՝ ժամը 23։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Mitsubishi Pajero Io» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Բ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։