Հաղթանակած երկրի պարտությունը
ՔաղաքականությունՀարավային Կովկասը ներկայումս գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների մի փուլում, որտեղ կան երկու` առաջին հայացքից իրարամերժ հրամայականներ: Մի կողմից անհրաժեշտ է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, մյուս կողմից` հարկավոր է, որ այն չլինի ճահճային կամ գերեզմանային և կրի, այսպես ասած, պրոդուկտիվ բնույթ, այսինքն` Հարավային Կովկասը լինի աշխարհաքաղաքական խաղաղ և կայուն մոդելավորումների մի տարածաշրջան: Եվ այդ հարցում Հայաստանի դերը բավական մեծ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանը նույնիսկ ապրիլյան պատերազմի համեստ կորուստներից հետո մնում է տարածաշրջանի միակ հաղթանակած պետությունը: Այսինքն` Հայաստանը միակ պետությունն է, որը գոնե մի առումով լուծել է իր առաջ դրած ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկը: Վրաստանն ու Ադրբեջանն, օրինակ, ամենևին չզիջելով Հայաստանին իրենց պայմաններով և նույնիսկ գերազանցելով թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ռեսուրսների առումով, չեն կարողացել լուծել այդօրինակ հարցեր:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում