Մեքենաները թանկանալու են
ԱմենաընթերցվածԱյս տարվա ընթացքում ռուսական շուկայում ավտոմեքենաների գների աճ տեղի կունենա: Վերլուծաբանների տեղեկություններով՝ մեկ ամսվա ընթացքում մեքենաները կթանկանան միջինը՝ 1-3%-ով: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Ինչպես նշվում է՝ 2017 թվականի հունվարին արդեն 24 ավտոարտադրող ընկերություններ փոփոխել են իրենց մոդելների գնապիտակները դեպի թանկացում: Այսպես, աճել են մի քանի մոդելների գներներն այնպիսի մակնիշների, ինչպիսիք են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն, «Toyota»-ն, «Ford»-ը, «BMW»-ն և «Lexus»-ը:
Ավելի նշանակալի կերպով աճում են բարձրակարգ մակնիշների մոդելների գները: «B» դասի մեքենաների գները թանկանում են առավել պակաս տեմպերով, քանի որ դրանցից շատերն արտադրվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Փորձագետները կարծում են, որ տարվա վերջին շատ մոդելներ թանկացած կլինեն 25%-ով: