Ուժգին երկրաշարժ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Ճապոնիայի հյուսիսային Իսիկավա շրջանում: Ըստ ազգային օդերևութաբանական գործակալության՝ առանց ցունամիի անմիջական նախազգուշացման:
Երկրաշարժը տեղի է ունեցել 14.42-ին (ՀՀ ժամանակով՝ 9.42-ին), օջախի 10 կիլոմետր խորության վրա։ Ճապոնական երկաթուղու տվյալներով՝ Նագանոյի և Կանազավայի միջև, որը զբոսաշրջիկների համար հայտնի վայր է, դադարեցվել է գնացքի ծառայությունը:
Երկրաշարժը Իշիկավա նահանգի Սուզու քաղաքում հասել է ճապոնական Սինդ սանդղակի 7-6-ի մակարդակին: Սա նշանակում է, որ դա կարող է հանգեցնել մեծ սողանքների, արդեն իսկ հայտնի է որոշ հատվածներում հողային ճաքերի մասին:
Ամերիկյան երկրաֆիզիկական ինստիտուտի (USGC) ԱՄՆ երկրաբանական ծառայությունը դրա ուժգնությունը գնահատել է 6,2 մագնիտուդ։ Ճապոնիայում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի «Կրակի օղակում»՝ բարձր սեյսմիկ ակտիվության գոտում, տարածված են երկրաշարժերը, հայտնում է AFP-ն: