Երևանը պետք է դառնա համայն հայության մայրաքաղաքը․ Մանե Թանդիլյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
Երևանը պետք է դառնա համայն հայության մայրաքաղաքը, սիրո և արևի քաղաքը, մարդակենտրոն ու հոգատար քաղաքը… այնպես, ինչպես Թամանյանն էր երազում, և այնպես, ինչպես այն կառուցում էին Թամանյանի միտքն ու գաղափարները ժառանգած նվիրյալները։
Մենք պետք է կարողանանք վերականգնել կորցրածը, դասեր քաղենք ու թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի՝ գահավիժի հայի անկոտրում ոգին և արժանապատվությունը։ Երևանի յուրաքանչյուր կարևոր խորհրդանիշի վերականգնումը պետք է դառնա մեր վերծնունդը։
Եվ ես համոզված եմ, որ մասնագիտական, արժեքային և քաղաքական կամքի շնորհիվ մենք կարողանալու ենք Երևանը վերադարձնել երևանցիներին, իսկ հայ մարդուն՝ իր հպարտությունը։