Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Շիրազում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, հարկադրված վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Տեղեկությունը հաստատել է տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։
Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ՝ մինչեւ ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։
Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ ավիափոխադրողն այսօր՝ կեսգիշերնանց եւս մեկ չվերթ ուներ դեպի Դուբայ, սակայն այն չի չեղարկվել է։