Հայերեն

Թուրքիայի պահանջը մեր իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է. Մանե Թանդիլյան

Blog

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսը կոչված է եղել պատժել նրանց, ովքեր խախտել են բարոյական և հասարակական նորմերը։
 
Երբ հայ ժողովրդի համար չգործեց իրավական ոչ մի մեխանիզմ պատժելու հանցագործներին՝ 1915թ․-ի ոճրագործության կազմակերպիչներին, Հայոց ցեղասպանությանը նպաստած դավաճաններին, հայորդինները ստիպված դիմեցին գործողության, որը կրեց վրեժի աստվածուհու անունը՝ «Նեմեսիս»։
 
Այդ գործողության արդյունքում ազգային արժանապատվության ասպետների բազկի ուժը ճաշակեցին ոչ միայն երիտթուրքերը՝ հայոց եղեռնի կազմակերպիչները, այլև՝ մի շարք դավաճաններ, որոշներն էլ ազգությամբ հայեր էին, ինչպիսիք են․
 
Հարություն Մկրտչյան՝ Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար,
Վահե Եսայան ՝ թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915 թվականին,
Արշավիր Յասյան՝ դավաճանել է հայերին, ինչի արդյունքում Թալեաթի մահափորձը կասեցվել է, իսկ «Հնչակյան» կուսակցության 21 անդամներ ենթարկվել են մահապատժի,
Հմայակ Արամեանց ՝ իր տրամադրած տեղեկությունների արդյունքում՝ կախաղան են բարձրացվել «Հնչակյան» կուսակցության անդամներ, որոնք նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձը և այլք։
 
Հայոց ցեղասպնությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ։
 
Այսօր, թուրք պաշտոնյան, որը աշխարհում ահաբեկչական խմբավորում ճանաչված «գորշ գայլերի» նշանն է ցուցադրել, համարձակվում է պահանջներ ներկայացնել մեր երկրում մեր հիշողության արտացոլանքը համարվող հուշարձանի վերաբերյալ, որովհետև սրան նախորդել էին հուշակոթողի առնչությամբ հայ պաշտոնյաների տարբեր ձևաչափերով մեղայական տեքստերը՝ փոխանակ արժանի պատասխան տալուն աշխարհի կողմից ճանաչված ոճրագործության ժառանգներին։
 
Այս պահանջը իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է, երբ նրանց նպատակների ու քայլերի մեջ թշնամու ողորմածությանն ապավինելու քաղաքականություն է դրսևորվում։
 
Թուրքերին պետք էր հիշեցնել, որ Եղեռնի հուշահամալիրը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց, որովհետև հայ ժողովուրդը չի մոռացել իր հետ կատարվածը անգամ որևէ արձան չլինելու պարագայում։ Ու սա էլ չի մոռանալու։
 
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը այլ աշխարհաքաղաքական օրակարգ ունի, որը հաշվարկված և վաղուց պլանավորված քայլերով իրականություն է դարձնում։ Ու եթե այսպես շարունակենք ապավինել թշնամու ողորմածությանը, արդեն մեր փոխարեն ոչ միայն կորոշեն ինչ հուշարձան ունենալ, այլև՝ մեր փոխարեն կլինեն․․․ այդ մասին վկայող կայքը վկա (մեկնաբանության մեջ)

 

Մենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Ամենադիտված