Հայերեն


Մենք ունենք մեկ հայրենիք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրին. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Հասարակություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր, եղբայրնե՛ր
Այսօրվա իմ խոսքը կոչ չէ։ Այսօրվա իմ խոսքը սովորական ուղերձ չէ։ Իմ խոսքը Հայաստանում ծնված, ապրած, կայացած մարդու պարզ, ուղիղ խոսքն է՝ ուղղված իր հայրենակիցներին։ Գիտեմ, որ կա տարածված տեսակետ, թե ի՞նչ սրտով ենք նշում մայիսի 9-ը, արդյո՞ք կա իմաստ ընդհանրապես նշելու։ Ուզում եմ ուղիղ ասել, խնդրել. վանեք ձեզնից այդ մտքերը, վանեք կասկածը՝ մեր ուժերի և մեր ապագայի հանդեպ։
Մենք ունեցել ենք փայլուն հաջողություններ, փայլուն հաղթանակներ, և դա մեր պատմությունն է։ Մեր, մեր ծնողների, մեր պապերի, մեր ընկերների ու հայրենակիցների կերտածը։
 
Մենք միշտ հիշելու ենք մեր պատմությունը, հիշելու և մեծարելու ենք մեր հայրենակիցներին, և մենք պետք է տեր լինենք մեր բոլոր հաղթանակներին։
Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, ունեցել ենք ձախողումներ և տապալումներ։ Եվ մենք պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։
Միայն այդպես են ժողովուրդները վերագտնում իրենց, ուղղում՝ մեջքը։
Այդպես են, գրագետ ու համառ աշխատելով, ապահովում խաղաղություն, պետության և սեփական ընտանիքների համար ստեղծում ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք։
Ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։
 
Ես վստահ եմ մեր ժողովրդի գենետիկ ներուժի, մեր պատմական հիշողության, մեր հոգևոր ժառանգության վրա։
 
Մենք ունենք նոր սերունդ, փայլուն երիտասարդություն։ Մենք ունենք նաև փայլուն մարզակա´ն սերունդ, որը շարունակում է կերտել մարզական հաղթանակներ և ապացուցել, որ հայը կարող է լինել աշխարհի ուժեղագույնների շարքում՝ մեր դրոշի պատիվը բարձր պահելով։
 
Ինչպե՞ս այսօր նշել մեր հաղթանակները։ Առաջին հերթին՝ վճռականությամբ, որ մենք մեր մեջքը ուղղելու ենք, հետևություններ անելով, թե ի´նչն եք արել սխալ ու ինչը՝ թերի։
Եվ իհարկե, ամենաառաջին քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին՝ հիշեցնելով մեր բոլոր հաղթանակներում նրանց անգնահատելի դերը։ Սարդարապատից մինչև այսօր Արցախի մեր հայրենակիցներն ունեցել են կարևոր մասնակցություն։ Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ։
 
Եվ այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։
Շնորհավորում եմ մեր վետերաններին, կամավորներին, ազատամարտիկներին։ Շնորհավորում եմ մեր աչքի լույս, մեր հայկական բանակի բոլոր զիծառայողներին։ Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Խոնարհվում եմ հերոսներ տված մայրերի առաջ։
 
Մենք ունենք մեկ հայրենիք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրին։ Կեցցեն մեր բոլոր կերտած և գալիք հաղթանակները։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

 
 
 
ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում
Ամենադիտված