ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորգետնյա աղբարկղեր․ ե՞րբ դրանք կլինեն Երևանում
ՀասարակությունԵրեւանում թերեւս աղբահանության գործընթացը կարգավորելու խնդիր կա: «Սանիտեկ» ընկերության տեղադրած պլաստիկ աղբամանները երբեմն կարելի է տեսնել աղբի մեջ թաղված, անձրեւի, ձնհալի ժամանակ փողոցով լողալիս, երբեմն էլ` հալած: Կամ դրանցով տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները բարիկադներ պատրաստում: Ի դեպ, աղբամանների գինը մի քանի հարյուր եվրոյի է հասնում: Կարելի ենթադրել, որ այն պարբերաբար թարմացնելու կարիք է ունենում, որը նորից ծախսեր է կպահանջի:
Իսկ մինչ Երեւանի քաղաքապետարանում կմտածեն (կամ ոչ), ինչպես մաքրել քաղաքն աղբից, Շվեյցարիայում արդեն աղբամաններից են մաքրում փողոցները:
Այսպիսի ստորգետնյա աղբարկեղեր վերջերս նաեւ հարեւան Թբիլիսիում են տեղադրել: