Ստեփան Օգանեսյանը` ՀՖՖ դիտակետում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Օրենբուրգում» վարձավճարով ելույթ ունեցող Մոսկվայի «Սպարտակի» եզրային հարձակվող Ստեփան Օգանեսյանը հայտնվել է Հայաստանի հավաքականի դիտակետում, այս տեղեկությունը հաստատել է ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը.
«Օգանեսյանի հետ կապ հաստատել ենք: Այս պահին ավելին ոչինչ ասել չենք կարող»,- Հայկ Կարապետյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից է վարձավճարով խաղում «Օրենբուրգում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: