Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ. Infoteka24
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Infoteka24-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ:
Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծությունը շարունակվում է։
Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը ապրիլի 15-ից։ Հանքավայրում աշխատողներ չկան:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ ծանր վիրավորի մասին: