Վերին Շորժայում ներկա դրությամբ հանգիստ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերին Շորժայում կրակոցների ձայներ լսվել են առավոտյան՝ այն էլ շատ թույլ։ Ներկա դրությամբ՝ վիճակը հանգիստ է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Մեր ուղղությամբ չեն կրակում, բայց տղերքը կանգնած են իրենց դիրքերում, զգոն են»,-ասաց Երանոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 10-ի դրությամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդել է 4 վիրավորի մասին։ Նույն ժամի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է։