Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում Սոթքի ոսկու հանքն է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, այսօրվա սադրանքով չեն ավարտվելու, առաջիկայում նույնպես գործողություններ կլինեն։
Ավետյանը նշում է՝ այս պահի դրությամբ իրավիճակը Սոթքում համեմատաբար հանգիստ է, իսկ հայկական կողմի վիրավորների մասին ինքը տեղեկացել է տարածված պաշտոնական աղբյուրներից։ Թշնամու այսօրինակ սադրանքները, ըստ Ավետյանի, կարելի է կանխել միայն մեկ տարբերակով՝ պատասխան գործողությամբ։ Այսօր տեղի ունեցած ռազամական սադրանքի ընթացքում հայկական կողմը համարժեք պատասխան է տվել թշնամուն, ասել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավարը։