Ադրբեջանցիները հայ ռազմագերուն ցած են գցել մեքենայից, որպեսզի գյուղի բնակիչները ծեծելով իրենց ատելությունը հայերի հանդեպ արտահայտեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Արման Թաթոյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և մի սարսափելի դեպքի մասին բարձրաձայնեց: Սահակյանի խոսքով` ադրբեջանցիները հայ ռազմագերուն ադրբեջանական գյուղի միջով տեղափոխելու ժամանակ մեքենան կանգնեցրել են, հայ ռազմագերուն մեքենայից ցած են գցել , որպեսզի գյուղի բնակիչներն իրենց ատելությունը հայերի հանդեպ արտահայտեն, ծեծի ենթարկել հայ ռազմագերուն:
Սահակյանի խոսքով` ադրբեջանցիները նաեւ բուժօգնություն չեն տրամադրում, այլ բուժօգնության իմիտացիա են անում, բեմականացնում են, նկարահանում:
Սահակյանը նաեւ ասաց, որ արձանագրել են ռազմագերիների նաև ցուցադրական սպանություններ, երբ գերիներին սպանել են ու դիակները փոխանցել հայկական կողմին: