Ոսկու գինը նվազում է երրորդ օրն անընդմեջ
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոսկու գինը նվազում է, այս մասին են վկայում միջազգային աճուրդի տվյալները, հաղորդում Prime գործակալությունը:
ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումից հետո ոսկու գինը նվազում է արդեն երրորդ օրն անընդմեջ։
ՀՀ ժամանակով ժամը 9:41-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4,85 դոլարով կամ 0,24%-ով՝ հասնելով 2015,85 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1,02%-ով՝ հասնելով ունցիայի դիմաց 24,177 դոլարի:
Ոսկու ինքնարժեքը նախորդ երկու առևտրային օրերին էժանացել է ավելի քան 1%-ով, արծաթինը՝ 5,74%-ով։ Եվ արդյունքում ողջ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղը կարող է նվազում ցույց տալ երկշաբաթյա աճից հետո։
Շուկաները, մասնավորապես, գնահատել են չորեքշաբթի օրը հրապարակված ԱՄՆ մակրո-վիճակագրությունը։ Երկրի աշխատանքի նախարարության հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 4,9 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 5 տոկոսի դիմաց։ Սա ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա ապրիլից ի վեր։