Մանրամասներ են հայտնի դարձել դպրոցականների զանգվածային թունավորման դեպքից
ՀասարակությունԱյսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանի խոսքով, երեխաները սովորում են նույն դասարանում, հաղորդում է Yerkir.am–ը։
«Դասի սկիզբն է եղել: Ուսուցիչը մտել է դասասենյակ ու նկատել, որ երեխաներն իրենց վատ են զգում: Որոշել են աշակերտներին դուրս հանել, որ մաքուր օդ շնչեն, սակայն որևէ փոփոխություն չի եղել, հետո արդեն տեղափոխել են հիվանդանոց: Դեռ հաստատ պարզ չէ, թե ինչն է պատճառը, սակայն, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից են թունավորվել»,- նշել է Օհանյանը: