Արցախը Ադրբեջանի մաս չէ. քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ
ՔաղաքականությունԻնչպես կասեցնել Արցախն Ադրբեջանի կազմում բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ինչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ Համախմբում շարժման մասնակիցների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջացմանը, որի կայացման շուրջ քննարկումներ իրականացվեցին նախաձեռնության անդամների ու գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։
Հանդիպման 80-ից ավելի մասնակիցների ներկայացվեց նախաձեռնության էությունը․ սա փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կայնքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր հնարավոր ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է լինել։ Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության և Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Հռչակագրում ամրագրված է երկու համազգային նպատակ․ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորում, ու Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սրանք մեր պետության սահմանված անժամկետ նպատակներն են։
Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։