Հայկական կողմի վիրավորների թիվն ավելացել է
Հասարակություն
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:
Ժամը 16:50-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 19:10-ի սահմաններում Կութի ուղղությամբ կիրառվել էր ականանետ:
Ժամը 21:00-ից հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է: