Հիմա կարելի՞ է խոսել, որ կան տարբեր դրամահավաքներ բանակի համար, թե՞ ոչ
ՔաղաքականությունՎերջերս «Ապրելու երկիր» կուսակցությանն է միացել սոցիալական և մատչելիության խնդիրների լուծման հարցերում մեծ փորձ ունեցող, Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Հայկ Մկրտչյանը։
Oragir.news-ին տված հարցազրույցում նա նշել է կուսակցությանը միանալու իր մոտիվացիայի մասին ու նաև խոսել մեր երկրում առկա խնդիրների վերաբերյալ, որոնք գոյանում են ոչ կոմպետենտ ու ոչ բովանդակային կառավարման արդյունքում։
«Կուսակցություններին միանալը ինքնանպատակ գործունեություն չէ։ Մենք այս պահին իրավունք չունենք «ջայլամի քաղաքականությամբ» զբաղվելու, պետք է զբաղվենք մեր երկրի ամրապնդմամբ։ Ես դա հնարավոր եմ համարում միայն «Ապրելու երկիր» կուսակցության հետ աշխատանքի շնորհիվ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Հայաստանում և Արցախում կուսակցության գործունեությունը»,- ասել է նա։