Հայերեն


ՖՈՏՈ. «Կրակողը երրորդ անձ է». Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոն հանգամանքներ է ներկայացնում

Հասարակություն
ԺՈՂՈՎՈՒՐԴ»
 

Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանը բաց նամակ է ուղղել ԶԼՄ-ներին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ կառույցների:

Հիշեցնենք՝ սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ 2015-ի հունվարից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը:

Նամակում ասվում է. «ՀՀ ԱՆ «Երեւան կենտրոն» ՔԿՀ կալանավոր Իսրայել Սարգսյանից:

2014 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի կենտրոնական քննչական բաժնում իմ՝ Իսրայել Սարգսյանիս նկատմամբ քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով: Այն է՝ Ա. Սաֆարյանի սպանությունը կատարող անձի հանցանքը թաքցնելու նպատակով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված հանցագործության կազմակերպման եւ իրականացմանը ես՝ Իսրայել Սարգսյանս, ոչ մի կապ չունեմ, որի հիմնավորումները եւ փաստարկները կնշեմ նամակումս: 4-րդ տարին է՝ ես գտնվում եմ անազատության մեջ, եւ հայտնի չէ՝ երբ է նշված գործն ավարտ ունենալու: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ տարբեր ատյանների՝ պահանջելով օբյեկտիվ նախաքննություն իրականացնել, բայց ապարդյուն: Ստեղծվել է 26 հատոր քրգործ, որոնցում ի սպառ բացակայում են ապացուցողական բազա, հիմքեր, այն է՝

-դիակի բացակայություն

-իրեղեն ապացույցներ

-փորձաքննական տեսաձայնագրային փաստեր

ականատեսներ, վկաների ցուցմունքներ:

Նախաքննության կողմից հիմնավորված չեն այլ հանգամանքներ, եւ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննություն, որը շարունակվում է երկուսից ավելի տարի: Վերը նշված փաստերը եւ այլ չպարզված հանգամանքները նորից ապացույցն է այն բանի, որ քրգործն իմ նկատմամբ շինծու է, պատվերով, եւ այդ պատճառով դատաքննությունը ձգձգվում է՝ առավց որեւէ հիմնավոր պատճառի:

Նշեմ մեկ փաստ՝ նախաքննության սկզբում դեպքի վայրից հայտնաբերվել է «Մակարով 012356» ատրճանակ, որով սպանվել է Ա. Սաֆարյանը եւ բժշկական ռետինե ձեռնոցը, որը եղել է Ա. Սաֆարյանին կրակող մարդասպանի ձեռքին (ապացուցված է դատաձգաբանական փորձաքննությամբ), պարզվել է, որ ձեռնոցի վրա առկա են կրակոցից արգասիքներ: Ձեռնոցից անջատվել է ԴՆԹ, որը չի հանդիսանում Մովսես Ներսիսյանի և իմ ԴՆԹ-ն: Սա ուղղակի ապացույց է, որ Ա. Սաֆարյանին չի սպանել Մովսես Ներսիսյանը, հետեւաբար հերթական ապացույց, որ կրակողը երրորդ անձ է, որը մինչ օրս չի բացահայտվել, և ապացույց է, որ ես մասնակցություն չունեմ տվյալ հանցագործությանը: Ավելին, նշված ձեռնոցը դատաքննության ընթացքում գործից անհետացել է: Այս եւ այլ փաստեր ապացուցում են, որ քրգործը շինծու է և պատվերով:

Այս եւ այլ հանգամանքների մասին գրավոր դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ պատկան մարմինների, սակայն պատասխանները մնացել են անարդյունք:

Այժմ հետեւյալի մասին՝ ինչու է քրգործը պատվերով: Հանգամանքներից մեկը միայն՝ 2016-17 թթ վերջին 5-6 ամիսներին դատական նիստեր չեն կայանում՝ անհիմն պատճառներով, իսկ մյուս ամիսներին ամիսը մեկ կամ երկու դատական նիստ է կայացել, այն էլ շատ կարճ ժամանակահատվածում:

Այս բոլորն ապացուցում են, որ դատավոր վրա ճնշումներ կան: Իմ պահանջն է՝ ոստիկանության աշխատակիցների, տաքսու վարորդի եւ այլ վկաների ներկայությունը դատարանում ապահովելը, իսկ դատավոր Բեկթաշյանն ու դատախազը չեն ապահովում:

Մի քանի անգամ միջնորդություն եմ ներկայացրել այն մասին, որ ռետինե ձեռնոցը ներգրավվի գործի մեջ՝ որպես իրեղեն ապացույց: Սակայն մինչ օրս պատասխանը չեմ ստացել: Ձեռնոցի առկայությունը դատաքննության ժամանակ կտա մի շարք հարցերի պատասխաններ: Եվս մեկ անգամ կապացուցվի, որ սպանությունը կատարել է ուրիշ մեկը, եւ որ իմ նկատմամբ իրականացվում է ապօրինի հաշվեհարդար:

Չմանրամասնելով՝ քրգործի անհեթեթ լինելը՝ հայտնում եմ Ձեզ բոլորիդ, որ Հայաստանում բացակայում է արդարադատությունը, ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սահմանադրությամբ և այլ օրենքներով:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս գործին եւ տեղեկացնել, որ մարդու իրավունքների պաշտպանվածության մեթոդները սպառված չեն, կան ծայրահեղ միջոցներ, հացադուլ եւ այլն:

Հայտնում եմ, որ վերջնական որոշում եմ կայացրել, որ սկսեմ անժամկետ հացադուլ եւ հուսով եմ Ձեր աջակցությամբ հասնել արդարության, որը կարծում եմ՝ կնպաստի բազմաթիվ նման ապօրինի գործերի բացահայտմանը եւ անմեղ մարդկանց ազատվելուն զնդաններից:

Իսրայել Սարգսյան»:

 
 
Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված