Բնական գեղեցկություն. ահա ինչպիսի տեսք ունեին 80-ականների մոդելները (լուսանկարներ)
Life
Պատմական ցանկացած փաստի լավագույն ապացույցները պահպանված լուսանկարներն են: Այս մասին գրում է foxy-fit.ru կայքը` ներկայացնելով 80-ականներին ստեղծագործած ամերիկացի լուսանկարիչ Բրայդի Մեքի աշխատանքները:
Նրա լուսանկարները թույլ են տալիս ուղևորություն կատարել դեպի անցյալ դարի նորաձևության աշխարհ` ծանոթանալով գեղեցկության ժամանակի չափանիշներին և համեմատություններ անել ներկայիս աշխարհի հետ:
Համեմատություն անելիս առաջինն, ինչն աչքի է զարնում, բնականությունն է: Այն դեռ ապրում է հասարակ կանանց և աղջիկների մեջ, սակայն, հազվադեպ է նկատվում նորաձևության աշխարհում և մերօրյա մոդելներում: Առաջարկում ենք սեփական աչքերով տեսնել 80-ականների մոդելների բնականությունն ու համոզվել, որ այն անհամեմատ ավելի գեղեցիկ է:











