Ձյուդոյիստ Արման Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արման Ադամյանը Դոհայում ընթացող մարզաձևի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել:
Այս մասին հայտնել է Championship.com-ը։
Մինչև 100 կգ քաշային կարգի եզրափակչում Ադամյանը հաղթել է չեխ Լուկաշ Կրպալեկին։ Վճռորոշ գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկն ստացել է երրորդ զգուշացումը, որն ինքնաբերաբար նշանակում էր Ադամյանի հաղթանակը։
Ադամյանը 26 տարեկան է։ Նա Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է։ 2019 թվականին մարզիկը հաղթել է Եվրոպական խաղերում։ Ադամյանը չորս անգամ հաղթել է Մեծ սաղավարտի և Գրան պրիի մրցաշարերում։
Հավելենք, որ 2023 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Քաթարի մայրաքաղաքում մայիսի 7-14-ը։