Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
Քաղաքականություն1in.am/ ԵԿՄ համագումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն:
Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է՝ նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց և չմիջամտի քաղաքական գործընթացներին, ինչը Սահմանադրության և օրենքի պահանջ է:
Ավելին՝ ընդհանրապես պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, ինչը, սակայն, մեղմ ասած՝ այդքան էլ այդպես չէ, և պետական համակարգը ըստ էության հանդիսանում է իշխանության վարչական ռեսուրս, որը վերածվում է ընտրական արդյունքի մի հսկա մասի: Այդ տեսանկյունից էլ առաջին հայացքից Սերժ Սարգսյանի զգուշացումը և հորդորը տրամաբանական է ոչ միայն զուտ բանակի, այլև ընդհանրապես պետական ապարատի առումով:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում