Վարչապետը նոր նշանակումներ է արել
ՏնտեսությունՀՀ վարչապետը կառավարությունում այսօր նոր նշանակում է արել։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է Արամ Մկրտչյանը։ Կարեն Կարապետյանը ևս մեկ որոշում է ստորագրել։ Նրա ստորագրած որոշման համաձայն՝ Արման Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ։