ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ/ Այսօր պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ. ելույթ է ունեցել, ապա նրանց հարցերին պատասխանել:
Բարձրաստիճան զինվորականներին ներկայացրել է կարառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դրդապատճառները, խոսել է ընտրությունների ընթացքում Ադրբեջանի հնարավոր ակտիվացման, առաջնագծում սադրանքների գնալու հեռանկարի մասին, խոսել է Իրանից, Ռուսաստանից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից եւ նույնիսկ՝ Կորեայի թերակղզուց:
Բայց այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումը ընտրական գործընթացներում: Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը: