Թուրքիայում հաշվարկվել է քվեաթերթիկների 99,99%-ը. իրավիճակը թեժանում է
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,34%-ը։
Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 45%-ը։
Եթե բոլոր քվերաթերթիկների հաշվարկից հետո թեկնածուներից որևէ մեկը հաղթահարի 50%-ի շեմը, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ՝ որոշիչ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։
Էրդողանն ասել է, որ հավատում է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելուն, բայց պատրաստ է երկրորդին։ Իր հերթին, Քըլըչդարօղլուն հայտնել է, որ Էրդողանը չի ստացել իր ակնկալած արդյունքը. «Եթե մեր ժողովուրդը պահանջի երկրորդ փուլ, դա մեզ համար պատիվ կլինի։ Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք երկրորդ փուլում։ Հասարակության մեջ փոփոխությունների պահանջարկը կազմում է ավելի քան 50 տոկոս»,- ասել է նա։