Արամը շուտով կքայլի
Հասարակություն«Հրապարակ»
Հուլիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ-ն գրավելուց հետո կալանավորված եւ ոտքին գնդացրից ստացած հարվածի պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժվող Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Ըստ փաստաբանի՝ Պավլիկ Մանուկյանին բուժող բժիշկներն ասում են, որ ոտքի կարճացում չի լինի հետագայում։
«Պավլիկ Մանուկյանին չի հետաքրքրում, թե իրեն որտեղ են պահում, ինչպիսին է իր առողջական վիճակը, նրան հետաքրքրում են այն նպատակները, որոնք դրել է իր առջեւ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, ապա Հարություն Բաղդասարյանը նշեց, որ նա մինչեւ այս ամսվա վերջ հավանաբար կկարողանա քայլել։
«Մեր գալիքի պայծառ, գանգրահեր տղան շուտով կկարողանա քայլել»,- չարենցյան այս պատկերավոր համեմատությունն արեց Հարություն Բաղդասարյանը: