Խոշոր վթար «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 14-ին՝ ժամը 20:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քրիստափորի փողոցի թիվ 14/7 հասցեի մոտակայքում բախվել են «Դաեվո» (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1978 թ․) և «ՎԱԶ» (վարորդ՝ Գ. Թ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս գազի բալոնը պոկվել և ընկել է մոտակա յուղման կետի տարածք:
Փրկարարները Ե․ Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, որը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Դաեվո» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և յուղման կետի տարածքից դուրս բերել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, որն ամբողջությամբ պարպված է եղել։
