Բարձրաստիճան պաշտոնյա է հանկարծամահ եղել
ԱշխարհՆյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Չուրկինը մահացել է իր 65-ամյակի նախորդ օրը: ՌԴ ԱԳՆ-ն խորը ցավակցություն է հայտնել Չուրկինի ընտանիքի անդամներին ու բարեկամներին:
Չուրկինը դիվանագիտական աշխատանքում էր 1974թ-ից ի վեր: 2006թ-ից զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնը: