Երեկ գնացել էի «Հաց բերողի» դատին․․․
BlogԱռաքել Սեմիրջյանը գրում է․
Երեկ գնացել էի վերաքննիչ դատարան՝ մասնակցելու «Հաց բերողի» դատին, ու պարզվեց, որ այդ նույն ժամերին` գրեթե կես ժամվա տարբերությամբ, Սասնա Ծռերի հետ կապված 4 այլ անձանց դատերն էին։ Ի զարմանս ինձ՝ դատարանի դիմաց տեսա ընդամենը 26 հոգու, որոնցից 9-ը լրագրող էին, 5-ը փաստաբան, 8-ը ձերբակալվածների հարազատները, ես, 3 ակտիվիստ և մեկ կին ատամնատեխնիկ...
Երբ իրար հետ համեմատում ես ֆեյսբուկի «բալեշչիկների» ու դատարանի դիմացի պատկերը, հասկանում ես, որ Հայաստանում շատերը հենց զոհ են գնում իրենց ստատուսների ու արարքների տակ դրված լայքերին ու քոմենթներին, իսկ իրականությունը լրիվ այլ տեղ է թաքնված․․․