Արցախն Ադրբեջանի կազմում բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը արագ մոտենում են իրականացման փուլին և պետք է դա կասեցնել
ՔաղաքականությունԲրյուսելյան հանդիպումը և Շարլ Միշելի հայտարարությունը փաստում է․ Արցախն Ադրբեջանի կազմում բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը արագ մոտենում են իրականացման փուլին։
Ինչպե՞ս դա կասեցնել, ի՞նչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։
Համախմբում շարժման մասնակիցների և գործընկեր կառույցների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են հանրային լայն համախմբմամբ «Ազատ Արցախ- Հայաքվե » քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որը քննարկվեց նախաձեռնության անդամների ու դրան միացող անհատների և կազմակերպությունների հետ։ Տեսանյութը փակ հանդիպման սեղմագիրն է՝ նախագծի կետերը, հիմնավորումները և առանցքային շեշտադրումները։