Բայրամովը մեկնել է Մոսկվա
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ մայիսի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլն է:
«Ուրբաթ Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտգործնախարարը նաև առանձին հանդիպումներ կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Բացի այդ, Մոսկվայում կայանալու է խաղաղության պայմանագրին նվիրված առանձին երկկողմ հայ-ադրբեջանական հանդիպում»,- նշել էր նա: