Փաշինյանը գերիների վերաբերյալ հայտարարություն է արել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերիների ու այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցով Բրյուսելում մայիսի 14-ին նույնպես եղել է որոշակի ըմբռնում։ Սակայն, հաշվի առնելով հարցի զգայուն լինելը, ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացում։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նշեմ, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը արդեն մեկնել է։ Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկայում՝ մայիսի 25-ին։ Մենք ընդունել ենք այդ առաջարկը։