Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին միացել է նրանց
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 387.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.53 դրամ (աճել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.12 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84 դրամ (աճել է 0.06 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում է 421-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.80 դրամով, վաճառվում է 4.85-5.02 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388-389 դրամով:
Եվրոն գնվում է 418-419 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.70-4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: