ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին ուղղված զեկույց՝ քաղաքային օրենսդրության փորձի մասին
Քաղաքականություն2023 թվականի մայիսի 18-ին Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեսակապով մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը և ներկայացրեց Երևան քաղաքի փորձը՝ մունիցիպալ օրենսդրության վերաբերյալ։
Դավիթ Խաժակյանը նաև հիշատակեց, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքներ և մինչ օրս շարունակում է այդ օկուպացիան։ Խաժակյանը հույս հայտնեց, որ դաշնակից պետությունների աջակցությամբ Հայաստանը կհաղթահարի այս դժվարությունները և կշարունակի համագործակցությունը պետական և քաղաքային մակարդակներում։