Թունավորված 16 երեխաներից 3-ի վիճակը ծանր է․ նրանք բոլոր եղել են մանկապարտեզի նույն խմբից
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդային թունավորում ախտանշանով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 3–ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։
«Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Երեխաները 3-4 տարեկան են, բոլորը եղել են մանկապարտեզի նույն խմբից։ Երեխաների մոտ առկա է բարձր ջերմություն է, փսխում ու փորլուծություն»,- ասաց Շադյանը։
Փոխտնօրենը հայտնեց, որ երեխաներ կան, որոնց վիճակն արդեն կայունացել է, եւ նրանք ենթակա են դուրս գրման, որոշների մոտ էլ դեռեւս շոկային վիճակ է։
Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram