Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Մախաչկալայում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունահռոմեական ոճի հայ երիտասարդ ըմբիշները Մախաչկալայում մասնակցել են Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարին։ Նրան նվաճել են 3 մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 60 կգ Աշոտ Մանուկյանն ու 63 կգ Յուրիկ Հովեյանը:
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։