Ռուսաստանը Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հատուկ թաղանթ է ստեղծել արևային մարտկոցների արտադրության համար
ՏնտեսությունSn-gazeta.ru-ն գրում է, որ Սամարայի Կորոլև անվան համալսարանի հետազոտողները Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի գործընկերների մասնակցությամբ, կարողացել են մշակել ճկուն նանոթաղանթ, որը հատկապես կարող է օգտագործվել կոմպակտ արևային բջիջներ ստեղծելու համար:
Այս մասին հայտնում է TASS Nauka հրատարակությունը։ Այդ նյութի յուրահատուկ ճկունության շնորհիվ այն հնարավոր կլինի ամրացնել հագուստի, ուսապարկերի, ինչպես նաև վրանների և այլ իրերի վրա։ Ավելին, այդ նյութը նույնպես սովորականից ավելի էժան է։ Ապագայում Սամարայի գիտնականներն իրենց գործընկերների աջակցությամբ ծրագրում են նաև օգտագործելով այս եզակի նանոթաղանթը արտադրել «խելացի» հագուստ՝ ներկառուցված էլեկտրոնային սենսորներով կամ գաջեթներով, ասել է Սամարայի համալսարանի նանոճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր, հնդիկ գիտնական Նիշանտ Տրիպատին, ով այդ նախագծի ղեկավար է:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]