Ոսկին էժանանում է
Տնտեսություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության եւ երկրի պետական պարտքի բարձրացման հետ կապված հեռանկարները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազում է 4,25 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1977,35 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,79 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 23,87 դոլարի: