Քըլըչդարօղլուն սկսել է սպառնալ Ռուսաստանին, պետք է ավելի լուրջ լինի , պետք չէ փչացնել մեր հարաբերությունները որեւէ երկրի հետ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները որեւէ ապացույց չունեն, թե, իբր, Ռուսաստանը փորձում է միջամտել Թուրքիայի ընտրություններին, իսկ ընդդիմության կողմից նման մեղադրանքներ առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է ավելի լուրջ լինի:
«Պարոն Քըլըչդարօղլուն սկսել է սպառնալ Ռուսաստանին։ Սխալ է այսպես փչացնել մեր հարաբերությունները որեւէ երկրի հետ։ Ես նրան հարց տվեցի, թե արդյոք նա ապացույցներ ունի կամ ինչ-որ փաստաթուղթ։ Նա պատասխանեց․ «Ես այդպիսի տպավորություն ունեմ»։ Նա պետք է ավելի լուրջ լինի»,-ասել է Չավուշօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե Դուք պնդում եք, ապա բարի եղեք պետության հետ կիսվել փաստաթղթերով, ապացույցներով, հակառակ դեպքում դա նախընտրական քարոզչություն է։ Ինչ-որ երկրի թիրախավորել «տպավորության» հիման վրա չի կարելի»,-նշել է նա։