Սերժ Սարգսյանի անկեղծ խոստովանությունը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ․ «Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա»:
Այդ հայտարարության հեղինակը որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ, հասարակական գործիչ, անկախ տնտեսագետ, քաղաքագետ, կամ քաղաքացիական ակտիվիստ չէ: Այդ հայտարարության հեղինակը Սերժ Սարգսյանն է, որը Հայաստանի առաջին դեմքն է արդեն 9 տարի, որը Հայաստանում արդեն տասը տարի բացարձակ իշխանություն ունեցող մեծամասնության ղեկավարն է:
շարունակությունը՝ կայքում