Ալիեւի նվերն Արցախին
ԱշխարհԼՐԱԳԻՐ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր կնոջը նշանակել է իր երկրի առաջին փոխնախագահ: Ադրբեջանի կառավարման գործում դա անսպասելի բան չէ, առավել եւս, որ վաղուց է խոսակցություն շրջանառվում այն մասին, որ Մեհրիբան Ալիեւան կարող է անգամ դառնալ նախագահ: Թեեւ, Ալիեւը կատարելով Սահմանադրության փոփոխություն եւ դրանով ամրագրելով Ալիեւների իշխանության հավերժական հնարավորություն, իրավական հիմք ստեղծեց նաեւ իր որդուն նախագահ դարձնելու համար:
Բացառված չէ, որ ընտանեկան կառավարում իրականացնող Ալիեւը այդուհանդերձ մտավախություն ունի, որ կարող է դառնալ իր իսկ ընտանիքի դավադրության զոհը, եւ այդ իսկ պատճառով շահերի բախում է առաջացրել մոր եւ որդու միջեւ, երկուսի համար էլ թողնելով իր ժառանգորդը լինելու հնարավորություն եւ փորձելով այդ շահերի բախման միջոցով զսպել նրանց՝ ապահովելով սեփական անվտանգությունը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում