Հայերեն


«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

Այսօր նշում եմ ծննդյանս 55-ամյակը։ Ծննդյան օրը հարմար առիթ է ամփոփումների համար: Այսօր ստանում եմ շնորհավորանքներ, նվերներ և աջակցության խոսքեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից, ու շնորհակալ եմ նրանց։ Ժամանակին ես ընդունեցի մի բանաձև՝ «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին»։
 
Վերոնիկան ու ես այդ բանաձևով ենք առաջնորդվում վերջին 20 տարիներին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա աջակցել Արցախին՝ ոչ միայն մեր գործերով, այլ նաև սեփական միջոցներով։ Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ, հետևաբար՝ հայկական աշխարհի անվտանգության ու բարեկեցության հետ։ Եթե մենք մինչև վերջ չպաշտպանենք Արցախը, կկորցնենք մեր արմատների կարևոր մասը, մի հարուստ մշակույթ կարող է անհետանալ աշխարհի երեսից։ Հասկանալով սա և հավատալով հաջողությանը՝ ես և իմ համախոհներն էլ ավելի ակտիվ ենք գործում։
 
Մենք ունենք մի նպատակ, որի շուրջ մեծաթիվ մարդիկ են համախմբվել, ունենք տեսլական, հասկանում ենք, թե ուր պետք է շարժվենք, ստեղծել ենք ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։
 
Ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։ «Ճակատի» նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։ Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկումների և աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։
Ավելի քան 20 նախագիծ գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Կառավարության և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Արցախի պետական պահուստի համալրման ուղղությամբ, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման, սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի պահուստային և այլընտրանքային աղբյուրների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների աջակցության, կրթական ու մշակութային և մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է հրապարակային խոսել:
 
Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են մշակվում, և դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին:
 
Մենք լի ենք վճռականությամբ և աշխատելու ենք մեր նպատակներին հասնելու համար՝ չնայած այն բոլոր սահմանափակումներին ու խոչընդոտներին, որոնց բախվում ենք:

Թրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկը Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Փաշինյանը մեր ջահելներին տարել կոտորել է, հողերն էլ հանձնել. քաղաքացի Ավետիք Չալաբյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ Առաջին Հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու մասին․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ «Շատ աղջիկներ են եղել իմ կյանքում, մեկը խանդոտ է եղել, մյուսի հանդեպ ես եմ մեղավոր եղել». Ռաֆայել Երանոսյանը՝ անձնական կյանքի մասինՈւկրաինան պատրաստ է դառնալ Ադրբեջանի առանցքային էներգետիկ հանգույցը Եվրոպայում. Սիբիհա«Պարտականության և պատվի վերածնունդը հիշողության ավերակներից». Ռուսաստանի պետական ​​սոցիալական համալսարանի ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը հանդիպում է անցկացրել ուսանողների հետ (լուսանկարներ) Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ. Channel 12Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետԱնցած գիշեր ՌԴ օդային տարածքում 99 ԱԹՍ է խոցվել Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինություններ Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուն էՔԿՀ-ներում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ Նիկոլը Հայաստանի կոռումպացված համակարգի ծնունդն է. Արմեն ՄանվելյանԷլինա Ավանեսյանը պարտվեց «Ռոլան Գարոս»-ի մեկնարկում Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը սա էր․ Նաիրի ՍարգսյանՀՀ քաղաքացին չի կարողանում զարգանալ, աճել, հարստանալ, որովհետև նրան թալանում են4.7 մլրդ դրամի հայց՝ ընդդեմ նախկին աշխատակիցների. ԶՊՄԿ-ի հայցի հետևանքով արգելանք է դրվել 8 հոգու գույքի վրա Այն մասին, թե իրենցից ինչ են ներկայացնում Արցախից և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողները․ Ավետիք ՉալաբյանԱմոթը կորցնելը անթույլատրելի է․ Մհեր ԱվետիսյանftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրըՅունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30Ռուսաստանում մշակել են արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենանային վրան Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը Հետքա՞յլ, թե՞ «դագդիգական» որոշում. խայտառակ օրինագծի քննարկումը հետաձգել են Տնտեսությունը սկսում է իր անկումը Ի՞նչ էր փնտրում Ֆիցոն Երևանում Գազամատակարարման պլանային դադարեցում` Բյուրեղավանում, մայիսի 29-ին Ուկրաինան պատրաստ է դառնալ Ադրբեջանի առանցքային էներգետիկ հանգույցը Եվրոպայում. Սիբիհա Ալիևը մեկնել է Արցախ «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Ուրարտուի կամ Վանի թագավորության ժառանգությանը․ Ավետիք Չալաբյանը Շատ խոստումներ են տվել, բայց ոչ մեկն էլ չեն կատարել. քաղաքացի ՀՀ-ն պետք է հետամուտ լինի արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը. Մենուա Սողոմոնյան Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ» Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի. «Փաստ» Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել «Սա սարսափելի ու կործանարար օրինագիծ է, փաստացի կոռուպցիան օրինականացվում է». «Փաստ» Բայց ո՞վ էր ձեզ ասել, որ գնում ենք... ԵՄ. «Փաստ» Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ»
Ամենադիտված