Խուճապ ինքնաթիռում. դուռը բացվել է հենց թռիչքի ժամանակ (տեսանյութ)
ԱշխարհՀարավային Կորեայում ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում եղել է 194 մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը եղել է 213 մետր բարձրության վրա և վայրէջք կատարել Դեգու քաղաքում։ Ոչ ոք չի տուժել, սակայն 9 մարդ ստիպված է եղել հոսպիտալացվել՝ շոկի պատճառով շնչառական խնդիրներ են առաջացել:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց դռներով։ Ոստիկանները հարցաքննում են 30-ամյա մի տղամարդու, ով նստած է եղել վթարային ելքի մոտ և ինչ-ինչ պատճառներով, քաշել է լծակը, և բացել դուռը։
Տեսանյութը՝ այստեղ