Հայերեն


Ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել. ինչ է ասել Վարդան Օսկանյանի որդին իրավապահներին. մանրամասներ

Հասարակություն
Ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույթներ են կատարել. ինչ է ասել Վարդան Օսկանյանի որդին իրավապահներին. մանրամասներ
 

ARMLUR.am․ Նախընտրական փուլում կրքերը գնալով թեժանում են: Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Երեկ նրանց մեղադրանք առաջադրվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ազատությունից զրկելուց մինչեւ առեւանգում

Եվ այսպես՝ փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն օրը քաղաքացի Նժդեհ Բերբերյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել վերադարձնել 1,5 միլիոն դրամ պարտքը՝հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Արդյունքում քաղաքացու հաղորդման հիման վրա Արա Օսկանյանը եւ Հրանտ Սիրադարյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի կասկածանքով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով):

Եվ ահա երեկ լրանում էր ձերբակալվածներին անազատության մեջ պահելու ժամկետը, եւ պետք է որոշվեր՝ կա՛մ նրանց կալանավորում են, կա՛մ ազատ արձակում: Սակայն երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց. «Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ. Սիրադարյանին եւ Ա. Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Մարդուն առեւանգել), քննիչի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նկատենք, որ եթե մինչ այդ Արա Օսկանյանը եւ նրա քեռու որդին՝ Հրանտ Սիրադարյանը, ձերբակալվել էին մարդուն ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, ապա մեղադրանքը նրանց առաջադրվեց այլ հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել:

Ի՞նչ է ասել պատգամավորի որդին

Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել: Եվ այսպես՝ 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույթներ են կատարել: Մեզ լուրեր հասան, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել՝ միգուցե խաղադրուք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Արդյունքում, երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ եւ արդյունքում՝ նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի «գործը գլուխ բերելու» հարցում:
Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ տուժողը պնդել է, թե իրեն ազատությունից ապօրինի զրկել են, իսկ թե ինչպես են հետո ազատ թողել, որ նա գնացել ու իրավապահներին հաղորդում է տվել հանցագործության մասին, առայժմ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ չնայած Վարդան Օսկանյանի որդին հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իրավապահներից լսելով, որ իրեն մեղադրում են առեւանգման մեջ, ասել է, որ ոչ մի առեւանգում չի եղել, այլ իրենք գնացել են սրճարան, նստել են, անգամ Նժդեհին հյուրասիրել են, եւ շատ մարդիկ են դա տեսել, ուստի նրան ազատությունից զրկելու մասին խոսք լինել չի կարող: Ասել է, թե ԱԺ պատգամավորի որդին, չնայած ցուցմունք չի տվել, սակայն, ըստ էության, չի ընդունել, որ որեւէ մեկին ապօրինի զրկել է ազատությունից:
Ավելին՝ լուրեր կան, որ Բերբերյանները պարտքը «ջրելու» համար են գնացել այս քայլին` փորձելով իրավապահներին գործին խառնելով կատարվածից մաքուր դուրս գալ:

Նախընտրական կրքերն ու խաղաքարտը

Ինչեւէ: Ակնհայտ է, որ վերոնշյալ տղաները պարտքի հետ կապված հաշիվներ են ունեցել, որոնք, սակայն, վերածվել են նախընտրական սկանդալի Արա Օսկանյանի հոր՝ Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանի համար, որն, ինչպես հայտնի է, նորաստեղծ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով պատրաստվում է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին: Իսկ կատարվածից բառացիորեն մեկ օր առաջ էլ նա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում հանդես եկավ բավականին սուր քննադատությամբ՝ ուղղված իշխանություններին: Եվ ահա կատարվածը, ըստ էության, հարմար առիթ է Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության դեմ օգտագործելու համար: Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2012 թվականին, երբ դարձյալ Օսկանյանը պատրաստվում էր քաղաքական հայտ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ, հարուցվեց հայտնի «փողերի լվացման» գործը՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Թե ինչպես ավարտվեց այդ գործը, հայտնի է բոլորին: Օսկանյանին ներկայացված մեղադրանքը չհաստատվեց, սակայն դրանով, ըստ էության, հաջողվեց նրան հեռացնել նախագահական ընտրապայքարից: Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, պարզ կդառնա առաջիկայում:

Հ.Գ. Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արա Օսկանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2013 թվականին նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռեւս 2005 թվականին, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:

 
Հայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված