ԲԴԽ-ն դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ դատական համակարգում ճնշումների համար. Լևոն Օհանյան
Քաղաքականություն«Բարձրագույն դատական խորհուրդը դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ։ ԲԴԽ-ն, ըստ էության, իր ֆունկցիոնալ առումով կոչված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների շրջանակներում նկատողություններ տալու համար։
Սակայն մեզանում այն ամբողջովին այլ գործառույթ է իրականացնում․ դատավորները, որոնք փորձում են ինչ-որ խոսք ասել անգամ սոցիալական հարթակներում, կամ որոշ նեղ շրջանակներում, որոշակիորեն թիրախավորվում են և ենթարկվում են ռեպրեսիաների»։