ՀՀ-ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Zarkerak.am-ի հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել ենք ՄԻԵԴ, որպեսզի ապահովվի հայ զինծառայողների կյանքի իրավունքը։ Հաստատման խնդիր չկա, քանի որ ադրբեջանական կողմն արդեն հաստատել է, որ հայ զինծառայողներն այնտեղ են։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջը Ադրբեջանին, պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Սամվելյանը։