Մոսկվայի ժողովուրդը տարհանվում է
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են Մոսկվայի Լենինսկի պողոտայի տներից մեկում, որտեղ, ենթադրաբար, անօդաչու թռչող սարք է խոցել, բնակիչները լքում են իրենց բնակարանները։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, տան հարակից տարածքն այժմ շրջափակված է։ Ականատեսների վկայությամբ՝ ժամանել են շտապօգնության մի քանի մեքենաներ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր արտակարգ ծառայությունները անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո միջադեպերի վայրում են, նրանք հետաքննում են դեպքի հանգամանքները։ Արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում անօդաչու թռչող սարքի հարվածից երկու տների մի քանի մուտքի բնակիչներ տարհանվել են, աշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կվերադառնան իրենց բնակարանները։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի